ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երեկ ժամը 23-ի սահմաններում Կոտայքի մարզում՝ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի երկու ավտոմեքենա։
Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը և 4 տուժած տեղափոխվել են բժշկական կենտրոն։