ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Այսօր առավոտից Լիբանանի տարբեր շրջաններում Իսրայելի հարձակումների զոհ է դարձել 23 մարդ։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Ուրբաթ՝ ապրիլի 3-ի առավոտից, իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 23 մարդ, 98-ը վիրավորվել են»,-ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Այսպիսով, մարտի 2-ին հակամարտության սրացման սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 1 368-ի, վիրավորվել է 4 138 քաղաքացի։
Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։