Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զապորոժիեի մարզի ֆերմային Ուկրաինայի ԶՈւ–ի հասցրած հարվածից ձիեր են սատկել

Հարվածը թիրախային է եղել՝ առնվազն 10 անօդաչուի կիրառմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները հարձակվել են Զապորոժիեի մարզի Ակիմովսկի քաղաքային շրջանում գտնվող ձիերի ֆերմայի վրա. 14 ձի է սատկել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Առնվազն 10 ինքնաթիռատիպ անօդաչու է հարձակվել Ակիմովսկի քաղաքային շրջանում գտնվող ձիերի ֆերմայի վրա։ Սա թիրախային, զանգվածային հարձակում էր քաղաքացիական ձեռնարկության վրա։ Ուղիղ հարվածների և դրան հաջորդած խոշոր հրդեհի հետևանքով 14 ձի է սատկել։ Կենդանի են մնացել միայն երեքը», – գրել է Բալիցկին Max–ում։
Մարզպետը ընդգծել է, որ տուժած ձեռնարկությանը օգնություն կցուցաբերվի։ Ձեռնարկվում են անասնաբուժական և սանիտարական միջոցառումներ՝ վարակների տարածումը կանխելու և մնացած կենդանիներին օգնություն ցուցաբերելու համար։
Զապորոժիեի մարզի Ակիմովսկի քաղաքային շրջանում գտնվող ձիերի ֆերմայի վրա ուկրաինական հարվածի հետևանքները
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։