ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի- Sputnik. «Գազպրոմը» հայտնել է «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա հարձակվելու Կիևի նոր փորձի մասին. կայանն ապահովում է գազի մատակարարումը «Թուրքական հոսքով»:
Գիշերը երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են կայանի վրա, սակայն հարձակումը հաջողվել է հետ մղել՝ օբյեկտին վնաս չկա։
«ՌԴ պաշտպանության նախարարության ուժերի և շարժական օպերատիվ խմբերի համատեղ գործողություններով հարձակումը հետ է մղվել, «Գազպրոմ» ընկերության օբյեկտի խոցումը թույլ չի տրվել, - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս միջադեպը հերթականն է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի օբյեկտների վրա հարձակումների շարքում։ «Ռուսկայա» կայանն արդեն հարձակման էր ենթարկվել մարտի 12-ին։
Իսկ արդեն այսօր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման է ենթարկվել Ուֆան, որտեղ թիրախ են դարձել նավթավերամշակման գործարանն ու բնակելի կառույցը։