Լիբանանին Իսրայելի հարվածների հետևանքով այսօր 27 մարդ է զոհվել

Մարտի 2-ից՝ հակամարտության սրացման սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 1345-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտից Լիբանանի տարբեր շրջաններին հասցված իսրայելական հարվածների հետևանքով 27 մարդ է զոհվել։ Այս մասին ասված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
«Հինգշաբթի՝ ապրիլի 2-ին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 27 մարդ, 105-ը վիրավորվել են»,-նշված է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, մարտի 2-ին հակամարտության սրացման սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 1345-ի, վիրավորվել է 4040 քաղաքացի։
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին, մահացածներ կան. կադրեր
Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։
Իսրայելական ՌՕՈւ–ն հարվածել է լիբանանյան Սուր քաղաքի բնակելի թաղամասին