Հայաստանը գործողության մեջ է դնում շոկոլադի հումքի անմաքս ներմուծման ԵԱՏՄ քվոտաները

Մինչև 2028 թվականի վերջ կթույլատրվի տեքստիլի և կաշվի մշակման համար նախատեսված նյութերի անմաքս ներմուծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ կիրառության մեջ դրեց Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ մի շարք ապրանքների անմաքս ներմուծման մասին որոշումները:
Մասնավորապես Հայաստանը մեկ տարվա ընթացքում` մինչև 2027 թ. ապրիլի 30–ը, կսկսի օգտվել 300 և 200 տոննա կակաոյի մածուկի և կակաոյի յուղի անմաքս ներմուծման քվոտայից։
Քվոտան գերազանցելու դեպքում ներմուծողները կվճարեն համապատասխան տուրքեր` 3–5 տոկոսի չափով։
Բացի այդ, մինչև 2028 թ. ավարտը կթույլատրվի նաև տեղական արտադրության կարիքների համար տեքստիլի և կաշվի մշակման համար նյութերի անմաքս ներմուծումը։
Կառավարությունը Չինաստանից ՀՀ ներմուծվող որոշ ապրանքների համար հակագնագցման տուրք սահմանեց