Արաղչին և Լավրովը քննարկել են Մերձավոր Արևելքում և աշխարհում տիրող իրավիճակը. Իրանի ԱԳՆ

ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարները վերջին անգամ զրուցել են նախորդ ուրբաթ՝ մարտի 27-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ՌԴ–ի նրա գործընկեր Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և աշխարհում տիրող իրավիճակը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարները վերջին անգամ զրուցել են նախորդ ուրբաթ՝ մարտի 27-ին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: