Զապորոժիեի մարզում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման ենթարկված բնակելի շենքի փլատակներից 12-ամյա աղջկա մարմին է դուրս բերվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինված ուժերը Վասիլևկայում երկհարկանի բնակելի շենքի են հարվածել։
Զապորոժիեի մարզի Վասիլևսկի քաղաքային շրջանի ղեկավար Նատալյա Ռոմանիչենկոն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Վասիլևկայում բազմաբնակարանային բնակելի շենքին հարվածել են կառավարվող ավիառումբով։
«Խաղաղ Վասիլևկան գնդակոծվել է թշնամու կողմից։ Երկու կառավարվող ավիառումբ է ընկել։ Մեկը հարվածել է «Վոդոկանալի» տարածքին, մյուսը՝ երկհարկանի բազմաբնակարանային շենքին», – գրել է Ռոմանիչենկոն իր Telegram–ում։
Նրա խոսքով՝ արտակարգ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում՝ մաքրում փլատակները, չնայած, որ Ուկրաինայի զինված ուժերը կրկին կարող են հարվածել բնակավայրին։