Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարվածել են Խերսոնի մարզի տներին և դպրոցին. մարզպետ

Կախովկայում անօդաչուի հարվածից գազաբաշխիչ կայան է վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարվածել են Խերսոնի մարզում գտնվող տներին և չգործող դպրոցի շենքին։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Վելիկիե Կոպանիում, Մալայա Լեպետիխայում և Տավրիյսկում անօդաչուների հարվածներից բնակելի տներ են վնասվել։ Տուժածներ չկան։ Վելիկայա Լեպետիխա քաղաքային շրջանի Եկատերինովկա բնակավայրում չգործող դպրոցի շենք է վնասվել», – գրել է Սալդոն Max–ում։
Բացի այդ, նրա խոսքով, Կախովկայում անօդաչուի հարվածից գազաբաշխիչ կայան է վնասվել, իսկ Պոդլեսնոյե գյուղի շրջանում, ինչպես նաև Կնյազե-Գրիգորևկայում և Նովայա Կախովկայում թեթև մարդատար մեքենաներ են վնասվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։