Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ–ի դուրս գալու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ միշտ ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է համարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից, այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվել է Իրանի դեմ գործողության հարցում օգնություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
«Դոնալդ Թրամփը The Telegraph-ին հայտնել է, որ լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ–ի դուրս գալու հարցը, այն բանից հետո, երբ այն (դաշինքը – խմբ.) հրաժարվել է միանալ Իրանի դեմ պատերազմին», – ասվում է հրապարակման մեջ։
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ միշտ ՆԱՏՕ-ն համարել է «թղթե վագր» և նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ևս տեղյակ է եղել դրա մասին։
«ՆԱՏՕ-ն երբեք չի պտավորել։ Ես միշտ գիտեի, որ նրանք թղթե վագրեր են, և Պուտինը, ի դեպ, նույնպես գիտի դա», – ասել է Թրամփը The Telegraph-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ–ն պետք է վերանայի ՆԱՏՕ-ի նշանակությունն իր երկրի համար։
Ռուբիոն կարծում է, որ դա անխուսափելի կդառնա Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորումից հետո, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: