Փոշու փոթորիկը ծածկել է Կրետե կղզին և երկինքը վառ նարնջագույն ներկել

Տեղացիները ստիպված են դիմակներ կրել, օդանավակայանների աշխատանքում խափանումներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Կրետեում (Հունաստան) այսօր Սահարայից հզոր ավազային փոթորիկ է հասել։ Կղզու երկինքը գունավորվել է վառնարնջագույն և կարմիր գույներով (փոշու մեջ երկաթի բարձր պարունակության պատճառով):
Սահարա անապատից խիտ փոշու և ավազի սյուները տեսանելիությունն այնքան են վատացրել, որ ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել: Դա խաթարել է Հերակլիոնի գլխավոր օդանավակայանի աշխատանքը, հաղորդում Է Daily Mail-ը:

Տարածաշրջանում ուժեղ քամիներ և տորնադոներ են գրանցվել։ Գետնի վրա նույնպես լիակատար քաոս է. ծառերն արմատախիլ են լինում, բեռնատարները շրջվում են:

1 / 7

Փոշու փոթորիկը ծածկել է Կրետե կղզին

2 / 7

Կրետեն կարմիր է ներկվել

3 / 7

Իշխանությունները կոչ են անում դիմակներ կրել

4 / 7

Փոթորիկը Կրետե է «ժամանել» Սահարայից

5 / 7

Փոշու փոթորիկը ծածկել է Կրետե կղզին

6 / 7

Փոթորիկը ծառեր է արմատախիլ անում

7 / 7

Փոշու փոթորիկը ծածկել է Կրետե կղզին

Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են անում խուսափել ուղևորություններից, հնարավորության դեպքում մնալ փակ տարածքներում և զգույշ լինել ճանապարհներին:
Ի դեպ, սա առաջին նմանատիպ դեպքը չի Կրետեում։ 2018 թվականին աֆրիկյան փոշին ծածկել է հունական Կրետե կղզին և երկինքը ներկել նարնջագույն-կարմիր գույնով, տեսանելիությունը չի գերազանցել մի քանի հարյուր մետրը: