Փաշինյանին ուզում են հրավիրել Մոսկվայում կայանալիք «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին

Նիկոլ Փաշինյանը հեծանից քշելիս. Արխիվային լուսանկար
Հեծանվավազքը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Cyclingrace» հեծանվավազքի կազմակերպիչներն ուրախ կլինեն հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին, որը տեղի կունենա Մոսկվայում մայիսի վերջին։ Այս մասին նրանք հայտնել են ՌԻԱ Նովոստիին։
2025 թվականի դեկտեմբերին Մոսկվա կատարած այցի ժամանակ վարչապետը հեծանիվով շրջել էր Մոսկվայի կենտրոնում։
«Ուրախ կլինենք ՀՀ վարչապետին հրավիրել Մոսկվա մայիսի վերջին և մասնակցել մեր գլխավոր միջոցառմանը՝ «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին, որը միջազգային կարգավիճակ ունի», – նշել են կազմակերպիչները։
Ընկերությունը նաև հայտնել է, որ ՌԴ մայրաքաղաք հեծանվավազքին մասնակցելու համար կժամանեն հեծանվորդներ նախկին ԽՍՀՄ և այլ երկրներից։ Մրցավազքը երկար և հարուստ պատմություն ունի, այն չի չեղարկվել նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որտեղ կկայանան նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։