ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՌԴ զինված ուժերի «Արևմուտք» զորախումբը լիակատար վերահսկողություն է հաստատել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Զապորոժիեի մարզի Բոյկովո, իսկ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները` Խարկովի մարզի Վերխնյայա Պիսարևկա բնակավայրի նկատմամբ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։