Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին, մահացածներ կան. կադրեր

Երեք անգամ հարվածի տակ հայտնված փողոցում առնվազն 8 այրված մեքենա կա, տների ապակիներ են կոտրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի Ջնահ շրջանին, 5 մարդ մահացել է, շուրջ 10 վիրավոր կա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեպքի վայրում գտնվող փրկարարներից մեկին։
«5 մարմին արդեն տարել են շտապօգնության մեքենայով։ Մոտ 10 վիրավորի էլ են տարել, բոլորը հիմնականում բեկորային վնասվածքներ ունեն, այս պահին դժվար է ասել վնասվածքների աստիճանը», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ գործակալության՝ երեք անգամ հարվածի տակ հայտնված փողոցում առնվազն 8 այրված մեքենա կա, տների ապակիներ են կոտրվել։ Դեպքի վայրում 4 հրշեջ բրիգադ է աշխատում, նաև շտապօգնության մեքենաներ են ժամանում։
Փողոցը շրջափակել են զինվորականները, լրագրողներին և մոտակայքում գտնվող խաղաղ քաղաքացիներին խնդրել են անվտանգ հեռավորության վրա մնալ` առաջին հարկի բնակարաններում գազի բալոնների պայթյունի վտանգի և այրվող մեքենաների պատճառով։
Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։
Իսրայելական ՌՕՈւ–ն հարվածել է լիբանանյան Սուր քաղաքի բնակելի թաղամասին