Հարվածել են Բահրեյնի խոշորագույն ընկերությանը. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին

Բահրեյնում հարվածի հետևանքները. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ մտադիր է տարածաշրջանում արևմտյան 18 ընկերությունների գրասենյակների հարվածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, ապրիլի 1 – Sputnik. Անցած գիշեր Իրանը հրթիռակոծել է Բահրեյնի Համալ քաղաքում գտնվող խոշորագույն հեռահաղորդակցության ընկերության՝ Batelco-ի գլխավոր գրասենյակը։ Այս ընկերությունում են գտնվում Amazon Web Services–ի սերվերները։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ մտադիր է տարածաշրջանում արևմտյան 18 ընկերությունների գրասենյակների հարվածել։ Տարածած հայտարարության համաձայն` այդ ընկերությունները ակտիվ մասնակցում են Իրանի դեմ ահաբեկչական պլանավորմանը։
ԶԼՄ–ները հայտնում են, որ հարված է հասցվել նաև Քուվեյթի օդանավակայանին։ Էմիրաթների իշխանությունները հայտարարել են, որ այնտեղ ավիացիոն վառելիքով տարրաներ են այրվում։
Այսօր առավոտյան Թել Ավիվում օդային տագնապ է հնչել այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտնել է Իրանից հրթիռների արձակման մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ավելի քան 10 պայթյուն է որոտացել։
Al Hadath հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ Թեհրանում սպանվել է Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Մոհսենի Էջեյին։ Իրանի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել սրա վերաբերյալ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը և «շատ շուտով կհեռանա»