Ղրիմում Ան-26 ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է

Ան-26. Արխիվային լուսանկար
Նախնական տվյալներով` աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ղրիմում Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, օդանավում եղած 29 մարդիկ զոհվել են։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Նշում է, որ օդանավում 23 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել։
«Որոնողափրկարարական խումբը գտել է Ան-26-ի ինքնաթիռի կործանման վայրը։ Դեպքի վայրից ստացված տեղեկության համաձայն՝ օդանավում եղած անձնակազմի 6 անդամներն ու 23 ուղևորները զոհվել են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախնական տվյալներով` աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Վթարի վայրում գտնվող ՌԻԱ Նովոստիին աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռը ժայռի մեջ է մխրճվել։ Տեղում ՌԴ ՊՆ–ի հանձնաժողով է աշխատում։