ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ 20–ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն ընդգրկվել է 2025 թվականի լավագույն ծանրորդի կոչմանը հավակնող մարզուհիների պաշտոնական ցուցակում: Այս մասին հայտնում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան:
Հեղինակավոր տիտղոսին հավակնում են ընդհանուր առմամբ 10 մարզուհիներ: Լավագույնի անունը հայտնի կդառնա հատուկ քվեարկությունից հետո:
Նշենք, որ 2025 թվականին Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր և մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Ապրիլի 19-26-ը Գրիգորյանը հանդես կգա Բաթումում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: