Ժաննա Անդրեասյանը ոլորտային հարցեր է քննարկել իրանցի գործընկերոջ հետ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆի հետ:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային մի շարք հարցեր:
Նշենք, որ Հայաստանի բուհերում սովորում են նաև իրանցի ուսանողներ: