Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին. Գլադկով

Մարզպետի խոսքով՝ տուժածին տեղափոխել են մարզային կլինիկական հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Բելգորոդի մարզի կառավարության շենքը ենթարկվել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքի հարձակմանը, տուժել է վարչակազմի աշխատակիցներից մեկը։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ վիրավորում է ստացել վարչատնտեսական մասի բաժնի պետ Վյաչեսլավ Բեսկորովայնին։ Նրա մոտ արձանագրվել են ոտքերի, որովայնի և ձեռքի բեկորային վնասվածքներ։
Մարզպետի խոսքով՝ տուժածին տեղափոխել են մարզային կլինիկական հիվանդանոց։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։