ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կրեմլից էլ հայտնել են՝ թե ինչ թեմաներ են քնարկվելու։
«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը»։
Հիշեցնենք, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ավելի ուշ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պայմանավորվել է ռուս գործընկերոջ հետ, որ փորձելու են հարմար առիթ գտնել հանդիպելու, որպեսզի շարունակեն շփումը: Նանաև նշել է, որ զրույցի թեմաներից մեկը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանային երկաթուղային միացումների վերականգնումն էր։
Վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։