ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Այսօր Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածների զոհ է դարձել 21 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Մարտի 31-ի օրվա սկզբից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 21 մարդ, 70-ը՝ վիրավորվել», - ասվում է հայտարարության մեջ:
Այսպիսով` մարտի 2-ից ի վեր (այդ օրը հակամարտությունը սրվեց) զոհերի թիվը հասել է 1268-ի, վիրավորվել է 3750 քաղաքացի:
Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։