ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկները Իսրայելի հյուսիսում գտնվող Մաալոտ-Տարշիհա բնակավայրում անօդաչուներով գրոհել են ՀՕՊ համակարգերը։ Այս մասին հայտարարել է շարժման մամուլի ծառայությունը։
«2026 թվականի մարտի 31-ին Իսլամական դիմադրության մարտիկները Մաալոտ–Տարշիհա բնակավայրում ՀՕՊ համակարգի են հարվածել՝ օգտագործելով հարվածային անօդաչուների խումբ», – ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի ՀՕՊ-ի վրա հարձակումն այսօրվա ընթացքում շիական շարժման երրորդ մարտական գործողությունն էր։ Գիշերը նաև անօդաչու թռչող սարքերով հարված է հասցվել Միսգաֆ Ամ բնակավայրում գտնվող Իսրայելի բանակի անցակետին և շարքից դուրս բերվել Մերվկավա տանկ՝ լիբանանյան Թայբե բնակավայրի մոտ։
Իսրայելի ավիացիան և հրետանին, իրենց հերթին, հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի, ինչի հետևանքով, Լիբանանի ազգային գործակալության հաղորդմամբ, Դարքիֆա բնակավայրում չորս մարդ է զոհվել։ Եվս երկու խաղաղ բնակիչ էլ զոհվել է Քասամիի ռմբակոծության ժամանակ։