ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Այս գիշեր ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի երկնքում ոչնչացրել են ուկրաինական 92 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում՝ ընթացիկ տարվա մարտի 30-ի 23:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև մարտի 31-ի 07:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 92 ինքնաթիռային տիպի ուկրաինական անօդաչու թռչող սարք Բրյանսկի, Բելգորոդի, Լենինգրադի, Կուրսկի, Նովգորոդի, Ռոստովի, Սամարայի, Սմոլենսկի, Օրյոլի, Կալուգայի, Տվերի մարզերի և Մոսկվայի տարածաշրջանի երկնքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։