ԱՄՆ–ն չեղարկել է ռուսական 3 բեռնանավի դեմ պատժամիջոցները

Բոլոր նավերը, որոնց նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկվել են, նավարկում են Ռուսաստանի դրոշի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել է Ռուսաստանի հետ կապված երեք բեռնանավերի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասված է Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խոսքը «Սուրբ Նիկոլայ» բեռնանավի և «Ֆեսկո Մոներոն» ու «Ֆեսկո Մագադան» կոնտեյներատար նավերի մասին է:
Ավելի վաղ ԱՄՆ-ն չեղարկել էր մինչև մարտի 12-ը լցանավեր բեռնված ռուսական նավթի վաճառքի նկատմամբ սահմանած պատժամիջոցները: Թույլտվությունը ուժի մեջ է մինչև ապրիլի 11-ը և չի վերաբերում Իրանի հետ կապված գործարքներին: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վառելիքի գները նվազեցնելու նպատակով 60 օրով թույլատրել էր ամերիկյան նավահանգիստների միջև օտարերկրյա նավերի նավթափոխադրումները:
Հունգարիան արգելափակել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը. Սիյարտո