2 մարդ մահացել է, 64-ը` տուժել «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանում բռնկված հրդեհի հետևանքով

«Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանում բռնկված հրդեհը
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Թաթարստանի «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանի հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել, ևսը 64–ը տուժել են։ Այս մասին հայտնել են ընկերությունից:
Նշվում է, որ այրվող գործարանի տարածքում նոր պայթյուններ են հնչում։
Կրակը տարածվել է ավելի քան 2000 քառակուսի մետր մակերեսում, հրդեհին տրվել է բարդության առավելագույն աստիճան։
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ սարքավորումների աշխատանքի խափանման հետևանքով առաջացած հրդեհը տեղայնացված է: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի ԱԻՆ ավելի քան 150 աշխատակից և 54 միավոր տեխնիկա:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Նիժնեկամսկի արդյունաբերական գոտում բռնկված հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժել է 13 մարդ: