ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում` հայտնի Զոդի կամրջի վրա, վթարի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։ Ըստ հավաքվածների` շտապօգնության մեքենան վթարի պահին կանչով բուժառուի տուն մեկնելիս է եղել։