Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքը կրկին հոսանքազրկվել է գնդակոծության պատճառով

Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքը կրկին հոսանքազրկվել է գնդակոծության պատճառով
Էներգոդար քաղաքի մոտ է գտնվում Զապորոժիեի ատոմակայանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքը հոսանքազրկվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետանային հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Պուխովը։
«Հերթական հրետանային հարվածն Էներգոդարին։ Էլեկտրամատակարարումն անջատվել է։ Էլեկտրական սարքավորումների վնասման բնույթը պարզվում է», – գրել է նա Telegram-ում։
Մարտի 29-ին քաղաքը հոսանքազրկվել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծությունների պատճառով, ավելի ուշ էլեկտրաէներգիան վերականգնվել էր։
Հիշեցնենք, որ Էներգոդար քաղաքի մոտ է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ–ը ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ Ռուսաստանի սեփականությունը։ Էներգաբլոկներում արտադրությունը դադարեցվեց 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից կայանի բոլոր բլոկները «սառը անջատման» ռեժիմում են։