Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Նովոոսինովո և Զապորոժիեի մարզի Լուգովսկոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը հստակեցրել է` Նովոոսինովոն վերահսկողության տակ են վերցրել «Արևմուտք» զորախմբավորման, իսկ Լուգովսկոյեն` «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։