ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. 100 հազար տոննա մարդասիրական հում նավթ տեղափոխող ռուսական «Անատոլի Կոլոդկին» լցանավը ժամանել է Կուբա և Մանսաս նավահանգստում բեռնաթափման է սպասում, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
«Նավն այժմ սպասում է բեռնաթափման Մանսաս նավահանգստում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Վերլուծաբանները գնահատմամբ` այս նավթը կբավականացնի Կուբային, որն այժմ տոտալ բլեքաութի մեջ է, 3-4 շաբաթ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ դեմ չէ Կուբա մարդասիրական նավթի մատակարարմանը, այդ թվում՝ Ռուսաստանից։