ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից ավելի քան 450 կին և երեխա է զոհվել։ Այսմասին հայտնել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջարանին։
«Զոհված կանայք՝ 246։ 18 տարին չլրացած անձինք՝ 216, 5 տարին չլրացած անձինք՝ 17",-հայտնել է նա իրանական հեռուստատեսության եթերում: Զոհերի ընդհանուր թիվը նա չի նշել։
Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում վիրավորվել է ավելի քան 22 հազար մարդ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: