ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Իրանն Ուկրաինային համարում է Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի մասնակից՝ Մերձավոր Արևելքի հակամարտության գոտի անօդաչու թռչող սարքերի «մասնագետներ» ուղարկելու պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Խոստովանությունը, որ Ուկրաինան հարյուրավոր «փորձագետներ» է ուղարկել տարածաշրջան՝ իբր Պարսից ծոցի որոշ պետություններին Իրանին հակազդելու հարցում օգնելու համար, ըստ էության, հավասարազոր է 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ռազմական ագրեսիային նյութական և գործառնական աջակցություն ցուցաբերելուն։ Նման մասնակցությունը պատահական չէ. այն արտացոլում է ինքնիշխան պետության դեմ ուժի ապօրինի կիրառման մեջ ակտիվ ներգրավումը», - գրել է Իրավանին համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում դիվանագետը նշել է, որ հակամարտությանը Կիևի այդօրինակ ներգրավվածությունը ցույց է տալիս նրա ակտիվ մասնակցությունը ինքնիշխան պետության դեմ ուժային գործողությանը:
Պարսից ծոցի երկրներին, որտեղ իրավիճակը սրվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության պատճառով, Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր անօդաչու թռչող սարքերի ինչ-որ ուկրաինական վնասազերծողներ ուղարկել, որոնց օգնությամբ, սակայն, Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում հուսալիորեն պաշտպանել Կիևում գտնվող օբյեկտները: