Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերն այս գիշեր 100–ից ավելի ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի երկնքում. ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար կրակ են բացում և հարձակվում Ռուսաստանի տարածքի վրա՝ օգտագործելով տարբեր միջոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ տագնապի միջոցները Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի, Պենզայի, Ուլյանովսկի և Սամարայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ազովի ծովի և Ղրիմի Հանրապետության երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։