ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայտնի է, թե որ հայ ծանրամարտիկները կմասնակցեն Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականում ներգրավված են 8 ծանրորդներ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
60 կգ քաշային կարգում հանդես կգա Գառնիկ Չոլաքյանը, 71 կգ քաշային կարգում` Գոռ Սահակյանը, 79 կգ քաշային կարգում` Մարտին Պողոսյանը, 88 կգ քաշային կարգում` Ռաֆիկ Հարությունյանը, 94 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արա Աղանյանը, իսկ 110 կգ քաշային կարգում` Սիմոն Մարտիրոսյանը և Գարիկ Կարապետյանը։ +110 կգ քաշային կարգում հանդես կգա Վարազդատ Լալայանը։
Հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, իսկ երկրորդ մարզիչը` Դավիթ Մուրադյանը։
Հայաստանի կանանց հավաքականում ներգրավված են 53 կգ քաշային կարգում հանդես եկող Տանզելա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը, 58 կգ քաշային կարգում` Ալեքսանդրա Գրիգորյանը, 77 կգ քաշային կարգում` Աննա Ամրոյանը, Ալինա Սուքիասյանը, 86 կգ քաշային կարգում` Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը, իսկ +86 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Տաթև Հակոբյանը։
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, իսկ երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը։