Չեխիայում 5 անձ է ձերբակալվել իսրայելական զենքի գործարանը հրկիզելու կասկածանքով

Ձերբակալվածների թվում ԱՄՆ-ի և Եգիպտոսի քաղաքացիներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Չեխիայում 5 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են իսրայելական «Elbit Systems» զենքի գործարանն ու Ուկրաինայի համար դրոններ արտադրող «LPP Holding» ձեռնարկությունը հրկիզելու մեջ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան ԱՄՆ-ի և Եգիպտոսի քաղաքացիներ։
Չեխիայում գտնվող իսրայելական «Elbit Systems» ընկերության գործարանը, որն արտադրում է ԱԹՍ-ներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և ռազմական պատրաստության համակարգեր, հրկիզվել էր մարտի 20-ին։
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Earthquake Faction» կազմակերպությունը, որը ներկայանում է որպես միջազգային ընդհատակյա ցանց, որի թիրախում սիոնիստական ռեժիմի օբյեկտներն են։