Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծում է Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքը, այն հոսանքազրկված է

Վնասի աստիճանը դեռ դժվար է պարզել, նշել է քաղաքապետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծության պատճառով։ Այդ մասին հաղորդել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
«Էներգոդարը հոսանքազրկվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետանային հարվածի հետևանքով։ Վնասի չափը դժվար է որոշել, քանի որ կրակոցները շարունակվում են», - հայտնել է Պուխովն իր Telegram ալիքում։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքին
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: