ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Թեհրանում կատարական Al Araby TV հեռուստաալիքի շենքը վնասվել է ԱՄՆ հարվածի հետևանքով, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը։
«Թեհրանում Al Araby TV հեռուստաալիքի շենքը վնասվել է։ Այդ հեռուստաալիքի շենքը վնասվել է օդից ԱՄՆ-ի հարձակման հետևանքով»,- ասվում է հրապարակման մեջ։
Իրանն իր հերթին հարձակվել է Իսրայելի ձեռնարկությունների վրա, որոնք տեղակայված են Նեգևի արդյունաբերական գոտում (2-րդ տեսանյութում): Երկրի զինված ուժերը հայտնել են նաև Հորդանանում ԱՄՆ-ի ռազմակայաններից մեկի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարվածի մասին: