Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Կովշարովկա բնակավայրը․ ՊՆ

Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կովշարովկա բնակավայրը։ Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումների կողմից:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։