Իրանը Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ՌՕՈւ հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ է ոչնչացրել

Հրթիռային հարվածը ամերիկյան ռազմական բազայի վրա իրականացվել է մարտի 27-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik․ Իրանը վերջին հրթիռային հարձակման ընթացքում Սաուդյան Արաբիայում ոչնչացրել է ամերիկյան թանկարժեք հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ։ Լուսանկարները հրապարակել են ամերիկյան ռազմական բլոգերները։
Հարվածը հասցվել է E-3 Sentry AWACS ինքնաթիռին մարտի 27-ին։ ԱՄՆ ՌՕՈւ-ն հայտարարել էր դրա վնասվելու մասին, սակայն հրապարակված լուսանկարներից երևում է, որ հրթիռը բառացիորեն երկու մասի է բաժանել ինքնաթիռը։ Նման մեկ ինքնաթիռի արժեքը գերազանցում է 270 միլիոն դոլարը։
Ավելի վաղ Թեհրանում նաև հայտարարել էին Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական բազայում KC-135 երեք ինքնաթիռի ոչնչացման և ևս մի քանիսի վնասման մասին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանը Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ՌՕՈւ հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ է ոչնչացրել