Իրանի հարավ-արևմուտքում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից զոհվել է 5, վիրավորվել՝ 4 մարդ

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իրանի հյուսիսային Գիլյան նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ, վիրավորվել՝ հինգը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում Պարսից ծոցի ափին գտնվող Փոլ նավահանգստային քաղաքի նավամատույցին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ Իրանի հյուսիսային Գիլյան նահանգում գտնվող Օսմավանդան գյուղի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ, վիրավորվել՝ հինգը:
Իրանի հարավ-արևմուտքում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից զոհվել է 5, վիրավորվել՝ 4 մարդ
Fars գործակալությունը հայտնում է, որ 9 մարդ վիրավորվել է Թեհրանի արևմուտքում բնակելի շրջանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո, ևս 3 մարդ վիրավորվել է Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Սաադաթաբադ շրջանի վրա հարձակումից հետո: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր Թեհրանում պայթյունների մասին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: