ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերում ոչնչացրել են ուկրաինական 203 անօդաչու թռչող սարք։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական 203 անօդաչու թռչող սարքեր Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Պսկովի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրային տարածքի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։