Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը

Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Այսօր՝ Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը, Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Տեղեկությունը հայտնում է qahana.am-ը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհին։ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:
Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:
1 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

2 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

3 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

4 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

5 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

6 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

7 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

8 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

9 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

10 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

11 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

12 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

13 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

14 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

15 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

16 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

17 / 17

Ծաղկազարդը Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: