ԱՄՆ-ը խոսում է բանակցության մասին, բայց գաղտնի ցամաքային գործողություն է ծրագրում․ Ղալիբաֆ

Իրանը պատրաստ է ցամաքային դիմակայության ամերիկյան զորքերի հետ, նշել է օրենսդիր մարմնի ղեկավարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ԱՄՆ-ը հրապարակային ուղերձներ է փոխանցում բանակցությունների մասին, բայց գաղտնի պլանավորում է ցամաքային գործողություն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ավելի վաղ The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ն Իրանում ցամաքային գործողություն է նախապատրաստում, որը կարող է տևել մի քանի շաբաթ, բայց լայնամասշտաբ ներխուժում չի ենթադրում:
«Թշնամին ձևացնում է, թե բանակցությունների և երկխոսության մասին ուղերձներ է փոխանցում, իսկ ինքը գաղտնի ցամաքային հարձակում է պլանավորում։ Նա չգիտի, որ մեր ժողովուրդը սպասում է ամերիկացի զինվորների ժամանմանը մեր հող, որպեսզի նրանց վրա կրակ բացեն և ընդմիշտ պատժեն տարածաշրջանում նրանց ընկերներին», - նշված է Իրանի խորհրդարանի խոսնակի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: