ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ԱՄՆ-ում բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Դոնալդ Թրամփի քաղաքականության և Իրանի պատերազմի:
Երկրի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել մոտ 3,3 հազար բողոքի միջոցառումներ, ընդհանուր առմամբ դրանց մասնակցել է մոտ 8 մլն մարդ, հայտարարել են կազմակերպիչները:
«Ոչ թագավորներին» կարգախոսով խոշոր ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Դալլասում, Ֆիլադելֆիայում և այլ քաղաքներում: Բողոքի ակցիաների նախաձեռնողներն իրենց կայքում գրում են «անօրինական, աղետալի պատերազմի» մասին, որը վտանգի տակ է դնում ամերիկացիներին:
«Սա Ամերիկան է, և իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե թագավորներին նմանակողներին կամ նրանց միլիարդատեր ընկերներին»,- ասվում է հայտարարության մեջ: Նրանք նաև մեղադրում են Թրամփին ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու և իշխանությունը չափազանց կենտրոնացնելու մեջ:
Դալլասում և Լոս Անջելեսում բախումներ են գրանցվել ցուցարարների և այն խմբերի միջև, որնք դեմ են ցույցերին, Reuters-ը հայտնում է ձերբակալվածների մասին: