ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ԱՄՆ-ն Իրանում ցամաքային գործողություն է նախապատրաստում, որը կարող է տևել մի քանի շաբաթ, բայց լայնամասշտաբ ներխուժում չի ենթադրում: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ հիմնական նպատակների թվում դիտարկվում են Հարք կղզու գրավումը, որը իրանական նավթի արտահանման առանցքային հանգույցն է, և Հորմուզի նեղուցի մերձակա շրջաններում զենքի ոչնչացումը թիրախային ռեյդերի միջոցով: Տարածաշրջան արդեն տեղափոխվում են հազարավոր ամերիկացի զինվորականներ, այդ թվում՝ ծովային հետևակայիններ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: