ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանում պահեստազորայինների միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո ձերբակալված տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Sputnik Արմենիային այս հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը)»,– նշեցին ՔԿ–ից:
Հիշեցնենք` մարտի 26-ին հայտնի դարձավ, որ Վարդենիսի զորամասում պահեստազորայինների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ, 1 անձ ձերբակալվել է։