ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Դուբայում Ուկրաինայի հակադրոնային պաշտպանության համակարգերի պահեստ է խոցվել։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։
Նշվում է, որ ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցների պահեստը նախատեսված էր ԱՄՆ բանակին օգնելու համար։
«Դուբայում ամերիկացի հրամանատարների և զինվորների թաքստոցների խոցմանը զուգահեռ, ինչը նրանց ծանր կորուստներ է պատճառել, խոցվել է նաև Ուկրաինայի հետ կապ ունեցող հակադրոնային պաշտպանության համակարգերի պահեստը, համակարգերը Դուբայում էին ԱՄՆ բանակին աջակցելու նպատակով։ Տեղում եղել է նաև 21 ուկրաինացի։ Օբյեկտը ոչնչացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդային և ծովային ուժերի համակցված գործողության արդյունքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: