Արևի վրա պլազմայի հզոր արտանետում է սկսվել

Ըստ որոշ նշանների՝ Արևի վրա ակտիվության համակարգային աճ է սկսում, որը կարող է շարունակվել ամբողջ հաջորդ շաբաթվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արևի վրա պլազմայի հզոր արտանետում է սկսվել, ինչը կարող է ազդել լուսնային առաքելության մեկնարկի վրա։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
Ապրիլի 2-ի գիշերը նախատեսված է 1972 թվականից ի վեր տիեզերագնացների առաջին թռիչքը դեպի Լուսին, որի ընթացքում անձնակազմը պետք է դուրս գա Երկրի մագնիսական դաշտի պաշտպանիչ տիրույթից։
Միաժամանակ արեգակնային պլազմայի ամպը մի քանի օր շարունակ լինելու է մեր մոլորակի շուրջը, և հեռավոր ուղեծրերին հասնելիս տիեզերանավը կհայտնվի հենց դրա կենտրոնում։
Արդյոք պլազման կհասնի՞ Երկրին։ Գիտնականները նշում են, որ այս պահին այդ հարցի պատասխանն ավելի շուտ «ոչ» է, քան «այո»»։
Թռչունն Արեգակի վրա և հազարավոր ծաղկող աստղերի փունջ. 2025 թվականի տիեզերական լուսանկարներ