Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում զգալի առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե իբր Իրանը «աղերսում է գործարք կնքել»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում լավ առաջընթաց կա, իսկ իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ հարձակումը կավարտվի մոտակա շաբաթների ընթացքում, պնդում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի կամ նույնիսկ դրանից առաջ անցնելով։ Մենք նախատեսում ենք այն ավարտել պատշաճ ժամկետում՝ մի քանի շաբաթվա, ոչ թե ամիսների ընթացքում։ Լավ առաջընթաց կա (բանակցություններում- խմբ․)»,-լրագրողներին ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանն «աղերսում է գործարք կնքել»։ Նրա խոսքով՝ շարքից դուրս են բերվել իրանական հրթիռների արձակման կայանքների շուրջ 90%-ը և, հավանաբար, հենց հրթիռների ավելի քան 90%-ը։ Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է Իրանին իր հրթիռային ներուժը թաքցնելու մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: