ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Անհայտ անձինք երեկ մոլոտովի կոկտեյլներ են նետել Պրահայի «Ռուսական տան» վրա։ Այս մասին RT–ին հայտնել է մշակութային կենտրոնի տնօրեն Իգոր Գիրենկոն։
Նրա խոսքով՝ շշերը նետվել են գրադարանի պատուհանների ուղղությամբ։ Նետված վեց շշերից երեքը չեն պայթել։
«Խոսքը կոնկրետ շենքի ներս ընկած շշերի մասին է։ Դժվար է պատկերացնել հետևանքները, եթե բոլորը պայթեին», – նշել է նա։
Գիրենկոն կարծում է, որ հարձակման օրը հատուկ է ընտրվել, քանի որ այսօր պետք է կայանային Ռուսական մշակույթի օրերի եզրափակիչ միջոցառումները։
Նա հույս է հայտնել, որ Չեխիայի իրավապահ մարմինները կպարզեն և պատասխանատվության կենթարկեն մեղավորներին։