Մակրոնը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով

Պարգևը պաշտպանության նախարարին հանձնվել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Sputnik
Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով:
«Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հրամանագրով ինձ շնորհվեց Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը»,- գրել է նախարարը իր տելեգրամյան ալիքում:
Պապիկյանը պարգևատրվել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար: Շքանշանը նրան հանձնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։
Մակրոնը Պապիկյանին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ղեկավարը հանդիպել էր Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Նրանք պայմանավորվել էին խորացնել և ընդլայնել համագործակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ: Քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր: